Լրահոս
Քաղաքական
19:20
14.11.25
199

Ալիևի հետ զրույցի մանրամասներ է հայտնում Փաշինյանը. արտահերթ սահմանազատում՝ հանուն TRIPP-ի

««Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստացել», - այսօր հայտարարել է Փաշինյանը: Ըստ նրա՝ TRIPP-ի կանոնակարգման գրավոր բազա է ստեղծվում: Նա այդ հայտարարություններն արել է Տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ: Եվ հայտնել, որ TRIPP-ի վարձակալության երկու տարբերակ է քննարկվում՝ 49 տարով և 99 տարով: եվ որ TRIPP-ը իրականություն դառնա պետք է սահմանազատումը շարունակել Սյունիքից: Ընդդիմադիրները համոզված են՝ Հայաստանի համար կենսականը Ջերմուկի հատվածն է և Երասխ-Սադարակ երկաթուղու գործարկումը: