Լրահոս
Քաղաքական
14:46
01.09.22
116

Ալիևի հետ հանդիպումը «ծավալուն է եղել ու հեշտ չի եղել». Փաշինյանն ամփոփել է բրյուսելյան հանդիպումը

Կառավարության նիստի ավարտին վարչապետ Փաշինյանը մեկ րոպեում համառոտ ամփոփել է Ալիևի հետ բրյուսելյան հանդիպման արդյունքները և, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասել: Նրա խոսքով՝ քննարկումը ծավալուն է եղել ու հեշտ չի եղել:

Փաշինյանը վերահաստատել է, որ իր կաբինետը որդեգրել է խաղաղության օրակարգ ու պատրաստակամ է առաջ տանել այն, քանի որ, ըստ նրա, ժողովրդի ցանկությունն է, որ տարածաշրջանում հաստատվի տևական ու համապարփակ խաղաղություն: