Լրահոս
Քաղաքական
13:09
21.07.25
159

Ալիևի ասածը քննարկումների տրամաբանությունից դուրս է համարում Փաշինյանի մամուլի խոսնակը

«Ադրբեջանի նախագահի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել և հակասում է մինչև այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն և տառին»,- հայտարարել է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա, հղում տալով Փաշինյանի վերջին ասուլիսին, նշել է, որ Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները և քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային և սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով։