Լրահոս
Քաղաքական
16:03
15.07.22
160

Ալեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ: