Լրահոս
Քաղաքական
16:12
01.10.22
212

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:

Նախատեսվում է եռօրյա այց: