Լրահոս
Քաղաքական
16:42
28.11.25
191

Ալեն Սիմոնյանը Նավասարդ սրբազանին անվանեց «պարոն Կճոյան»

Img default alt hy

Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք օվշորների մեջ մեղադրվող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պետք է նորոգի եկեղեցին, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ մենք որևէ քաղաքական բանավեճերի մեջ չենք, ինքը գործող հոգևորական է, իր կարծիքն է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր և մնացածի գործողությունները և հաջողություն եմ մաղթում»,-հավելեց նա։