Լրահոս
Քաղաքական
09:50
13.11.25
828

Ալեն Սիմոնյանն է հաղորդում տվել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ

Img default alt hy

Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը։

Հիշեցնենք` դիմակավորված անձինք վաղ առավոտից մտել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տուն:

Հիշեցնենք նաև, որ լրագրող Լիա Սարգսյանն է գրել էր․

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա են ԱԱԾ դիմակավորված անձինք գնացել են Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետևից:

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին մտադիր են կալանավորել՝ Ալեն Սիմոնյանին «անասուն», իսկ նրա մոր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար: Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել են արտահայտություններ, որոնք գնահատվել են, որպես սպառնալիք: