Լրահոս
Հասարակական
17:12
16.06.22
222

Ակունք գյուղում 1-ամյա աղջնակ է վթարի ենթարկվել

Img default alt hy

Հունիսի 15-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում 1-ամյա աղջնակը, մոր ձեռքը թողնելով, վազել և հարվածել է պապի՝ ավտոտնակից հետընթաց վարվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: