Լրահոս
Տնտեսական
23:15
15.06.22
1 012

Ակնալիճում հարյուրավոր տոննա խաղող են սպասում, բայց գյուղացիները դեռ պայմանագրեր չունեն

Խաղողից շուտ դժգոհությունն է հասունացել այգիներում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունից հետո, թե խաղողի մթերման պայմանագրեր խաղողագործները կարող են կնքել ամենաուշը մինչը հուլիսի 1-ը, Ակնալիճ գյուղի ֆերմերները շվարել են: Իրենք գնում են տարբեր գործարաններ, բայց մթերման տեղ արդեն չկա:

Որոշ խաղողագործներ 150-200 տոննա խաղող են հավաքելու վազերից, նախկինում կնքված երկարաժամկետ պայմանագրերը ընդամենը 30 տոննայի մթերման խնդիրն են լուծում: