Լրահոս
Աշխարհ
16:21
13.07.22
145

ԱՀԿ-ն որոշել Է նորացնել գենդերային խնդիրների հրահանգը եւ ճանաչել երրորդ սեռը

Img default alt hy

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որոշում Է ընդունել նորացնել գենդերային խնդիրների հաշվառման հրահանգը և նոր խմբագրման մեջ ըստ Էության ճանաչել երրորդ սեռը, հետևում Է կայքում զետեղված պաշտոնական հայտարարությունից:

«ԱՀԿ-ն այն նորացնում Է նոր գիտական տվյալների և գենդերի, առողջության և զարգացման բնագավառում հայեցակարգային  առաջընթացի լույսով»,-  ասված Է փաստաթղթում:

Վերանայման գործընթացն, ինչպես ընդգծվում Է, կհիմնվի այն հայեցակարգի վրա, որ «սեռը չի սահմանափակվում արականով կամ իգականով», և կկենտրոնանա «սեռի և առողջության նկատմամբ երկակի մոտեցումների շրջանակներից դուրս գալու վրա՝ գենդերային բազմազանության ճանաչման համար»: Կազմակերպությունում հիշեցնում են, որ հրահանգի առաջին հրատարակությունը լույս Է տեսել  2011 թվականին և հիմք Է ապահովում խտրականության ցանկացած ձևերի վերացման համար առողջապահության համակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: