Լրահոս
Հասարակական
18:26
30.09.22
152

Ահազանգ՝ Փարաքարի գյուղապետարանում ռումբի մասին

Img default alt hy

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքարի գյուղապետարանում ռումբ է դրված:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին ոստիկաններն ու փրկարարները տարհանել են գյուղապետարանի աշխատակիցներին, տարածքն էլ սահմանազատել են, որպեսզի ներսում փրկարարներն ու սակրավորները կատարեն որոնողական աշխատանքներ:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը: