Լրահոս
Հասարակական
10:01
31.08.22
326

Ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված

Այսօր՝ օգստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում որպես ուսումնական բնույթ, ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր են դրված։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները սահմանազատել են տարածքը։ 

Այս պահին քաղաքացիները տարհանվել են, և կատարվում են որոնողական աշխատանքներ։