Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:40
14.09.22
92

Աֆղանստանի հետ սահմանին սկսված մարտում Պակիստանի երեք զնծառայողեր են զոհվել

Img default alt hy

Պակիստանի բանակի առնվազն երեք զինծառայողներ են զոհվել անհայտ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ պակիստանա-աֆղանական սահմանի հատվածում, որը գտնվում Է Քուռամի օկրուգում (Խայբեր Փախթունխվայի հյուսիս - արևմտյան նահանգ): Սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել Է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը:

Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները պակիստանցի զինվորականների դիրքերը գրոհել են Աֆղանստանի տարածքից: Զինծառայողները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետևանքով զոհվել են Պակիստանի բանակի երեք զինծառայողներ:

«Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել»,- ճշտել են պաշտպանության նախարարությունում:

Ինչպես գրում Է հրատարակությունը, արձագանքելով միջադեպին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին դատապարտել Է հարձակումը և Աֆղանստանի ղեկավարությունից պահանջել ձեռնարկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանի տարածքի հետագա օգտագործման կանխման միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: