Լրահոս
Միջազգային
22:30
02.09.22
107

Աֆղանստանի Հերաթի նահանգում մզկիթ են պայթեցրել

Img default alt hy

Պայթյուն Է տեղի ունեցել Աֆղանստանի Հերաթի նահանգի մզկիթում, որի հետևանքով զոհվել Է մզկիթի իմամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պատճառն այս պահին համարում են մահապարտ ահաբեկչի գրոհը: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ցավակցություն Է հայտնել իմամի զոհվելու կապակցությամբ, ինչպես նաև խոստացել Է պատժել մեղավորներին: Ավելի ուշ Khaama Press գործակալությունը, վկայակոչելով տեղական աղբյուրների, հաղորդել Է, որ պայթյունի հետևանքով զոհվածների թիվը Հերաթի նահանգում հասել Է 20 մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: