Լրահոս
Տարածաշրջան
21:00
08.07.22
174

Ադրբեջանը նորից անցնում է ուժի՞. Նախիջևանի կողմից կրակոցները սպասելի էին

 

Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում թշնամին ակտիվանալու է Նախիջևանի կողմից՝ Հայաստանի իշխանություններին նոր զիջումներ պարտադրելու համար: Քանի որ, ըստ նրանց, հնարավորինս բարենպաստ պայմաններ են փորձում ստեղծել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար:

Ռազմական փորձագետ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկություններ ունի, որ վերջին օրերին, միայն Ելփին և Խաչիկ գյուղերի ուղղությամբ չէ, որ թշնամին կրակում է, պարզապես, նրա կարծիքով, նախարարությունը փորձում է կոծկել կամ մեծ հնչեղություն չտալ միջադեպերին: