Լրահոս
Տարածաշրջան
12:35
27.06.22
182

Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ սահմանին

Img default alt hy

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը բացել է  հատուկ նշանակության ուժերի նոր զորամասը՝ Քելբաջարի շրջանում ՝ Հայաստանի հետ սահմանին: «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը:

Ըստ աղբյուրի՝ առաջին զորամասը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Հադրութում:

Իր ելույթում Ալիևն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Հայաստանի հետ Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով:

«Նախատեսվում է հատուկ նշանակության նոր զորամասերի բացում, և այդ զինված ուժերում ծառայելու են հազարավոր ադրբեջանցիներ։  Դա կմեծացնի մեր հզորությունը», - հայտարարել Է Ալիևը ։