Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
24.07.25
426

Ադրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա. Զախարովա

Img default alt hy

Ադրբեջանում պահվող Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- հայտարարել է Զախարովան։