Լրահոս
Քաղաքական
19:50
01.10.22
115

«Ադրբեջանում հայ գերիները պահվում են որպես գրավ». Բաքուն ձգձգում է ՄԻԵԴ-ի պահանջի կատարումը

Ադրբեջանի զինուժը վերջին հարձակման ժամանակ գերեվարած երկու տասնյակից ավելի հայ զինծառայողներին խոշտանգել է և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցույց տվել:

Այս փաստերի հիման վրա քրեական վարույթներ է հարուցել գլխավոր դատախազությունը, հայտնում է «Փաստինֆոն»:

Դատախազությունում նաև քննում են այն դեպքերը, երբ Ադրբեջանը չհիմնավորված ձգձգել և խոչընդոտել է ռազմագերիների հայրենադարձմանը: