Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:25
27.06.22
129

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է․ Էրդոանի խոսնակ

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ «Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի գրավման հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։ Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն ազատագրվել է և մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի և Թուրքիայի միասնության շնորհիվ»,- ասել է Քալընը։

Քալընը խոսել է նաև Երևանի հետ Անկարայի հարաբերությունների մասին.

«Ներկայումս մենք անցնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների արագ կարգավորման գործընթացով։ Մենք պետք է լուծենք խնդիրները և առաջ շարժվենք»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։