Լրահոս
Միջազգային
21:55
23.07.25
162

Ադրբեջանն օգնե՞լ է Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակվելիս. Մոսկվա-Բաքու խորացող լարվածություն

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են փոթորկվել: Մերձկրեմլյան լրատվամիջոցները հայտնում են, թե Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքն է տանիք տվել ուկրաինացիներին՝ ԱԹՍ-ներ պատրաստելու ու դրանցով ռազմավարական նշանակության օբյեկտներին հարվածելու համար: Շարունակվում են նաև ձերբակալությունները: Երեկ բերման է ենթարկվել գործարար Էլվին Շուկուրովը՝ մեծ քանակի ապօրինի ալկոհոլ արտադրելու և իրացնելու մեղադրանքով: