Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:05
05.10.22
95

Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ

Img default alt hy

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ասադովը Մոսկվա է մեկնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով:

Այցի ընթացքում նա մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։