Լրահոս
Քաղաքական
11:15
28.07.25
243

Ադրբեջանի նացիստական գաղափարախոսությունը վտանգ է ոչ միայն ՀՀ-ի, այլև՝ հարևան բազմազգ երկրների համար․ քաղաքագետ

Img default alt hy

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանում մի տեսություն են հնարել, որը դասագրքերի միջոցով դաստիարակում են ադրբեջանցիներին։ Ըստ այդ տեսության, “պատմական հայերն” այլեւս չկան։ Այսօրվա հայերը գնչուների’ բոշաների հետնորդներն են, այսինքն այս տարածքում ապրելու պատմական իրավունք չունեն։ Սա նացիստական տեսություն է, որը ժամանակին կար Գերմանիայում։

Այսօրվա Ադրբեջանը նացիստական երկիր է, եւ այդ նացիստական գաղափարախոսությունը վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլեւ հարևան բազմազգ երկրների’ Իրանի եւ Ռուսաստանի համար»։