Լրահոս
Քաղաքական
19:34
12.11.25
203

Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման հարցով հանրաքվեն պարտադիր չի համարում Փաշինյանը

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից մեկն այսօր դեժավյու է առաջացրել: 4 տարի առաջ Հայաստանի վարչապետն ասում էր, թե Արցախի հարցը լուծող-չլուծողը ժողովուրդն է: Այսօր, ըստ էության, նույն հայտարարությունն է արել տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած գրառմանը՝ Արծվաշենն ու Հայաստանի օկուպացված տարածքները վերադարձնելու վերաբերյալ: