Լրահոս
Քաղաքական
21:25
07.03.23
80

Արցախի նախագահը չի արգելում. Ադրբեջանի հետ ինտեգրացիայի քննարկումներ կարող են լինել

Արցախն Ադրբեջանին ինտեգրելու թեման քաղաքական ամենատարբեր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ բացարձակապես անընդունելի գաղափարից դարձել է քննարկման սովորական նյութ: Շատ փորձագետների համոզմամբ՝ Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը  հանրային տրամադրությունները շոշափելու փորձ էր: Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որ ինտեգրացիայի կողմնակիցները չլռեն, հայտնեն իրենց կարծիքը, քանի որ Ադրբեջանը արցախահայությանը դրել է ընտրության առաջ:

«Հարությունյանն իր խոսքերով հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիների վրա»,- վստահ է Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը: