Լրահոս
Իրավական
13:04
14.11.25
198

Ադրբեջանի դատախազությունը հայ գերիների համար պահանջում է 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում

 

16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է պահանջում Ադրբեջանի դատախազությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար: Ադրբեջանցի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին: Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ինչպես նաև Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին դատախազը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման: Նրանց ցմահ ազատազրկման դատապարտելու պահանջ չի ներկայացվել՝ 65 տարեկանը լրացած լինելու պատճառով միայն: Ընդ որում՝ տասը տարին նրանք անցկացնելու են խիստ ռեժիմի գաղութում: