-
Հասարակական
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
22:3616.06.26 -
Միջազգային
Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց
22:3016.06.26 -
Հասարակական
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
22:1516.06.26 -
Հասարակական
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
22:0016.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներ
21:4616.06.26 -
Միջազգային
Բրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ Ֆիլիպո
21:2516.06.26 -
Քաղաքական
Մահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրը
21:1516.06.26 -
Միջազգային
Լա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքը
21:0916.06.26 -
Հայաստան
Ոտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկել
21:0016.06.26 -
Քաղաքական
Նոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը
20:3816.06.26 -
Հասարակական
Քանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին
20:1916.06.26 -
Քաղաքական
Իսկ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարող ես հանդիպել Հաջիևին. Տիգրան Քոչարյան
20:1516.06.26 -
Տնտեսական
Ռիսկային շրջան է մտել Հայաստանի տնտեսությունը. վտանգավոր գնանկման ու դրամի արժեզրկման վտանգ կա
20:0016.06.26 -
Հասարակական
Մահաբեր խողովակի վրայով են փորձել անցնել փոքրիկ աղջիկները. ցնցող մանրամասներ
19:3316.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ
19:1516.06.26 -
Քաղաքական
Խայտառակություն. աղմկոտ առաջարկ կամ «իշխանությունն է որոշելու ընտրությունների մասնակիցներին»
19:0016.06.26 -
Հասարակական
Վթար՝ Շիրակի մարզում. «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում
18:4716.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Սկանդալային գրությունը նախարարությունում է. ընդդիմադիր դաշտը մաքրելու փո՞րձ
18:3016.06.26 -
Իրավական
Բացահայտվել է մայրաքաղաքում տեղի ունեցած գողության դեպքը. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է
17:3516.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը կանխել է Սպիտակ տան վրա հարձակվելու համակարգված ահաբեկչական դավադրություն․ Վենս
17:2516.06.26 -
Միջազգային
Իրանը դիմակայել է լուրջ հարվածների, ինչի շնորհիվ Թեհրանին հաջողվել է ԱՄՆ-ին ծնկի բերել․ Ynet
17:1316.06.26 -
Հայաստան
Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. «Հետք»
17:0516.06.26 -
Քաղաքական
ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ
16:4016.06.26 -
Միջազգային
Հարվածներ՝ Մոսկվային. G7-ը Ֆրանսիայում քննարկում է «Ուկրաինայում խաղաղության կառուցումը»
16:3316.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳ նախարարը անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին
16:2516.06.26 -
Միջազգային
Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան
16:0816.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվների ապասառեցում․ Քաթարը մանրամասներ է հայտնել բանակցություններից
15:3816.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանի հետ «խաղաղությունը» տնտեսական խթան է համարում Փաշինյանը
15:3016.06.26 -
Քաղաքական
TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան
15:0016.06.26 -
Իրավական
Ենթադրում եմ՝ եղել է. ոստիկանի կցկտուր պատասխանները՝ Լևոն Քոչարյանի հարցերին
14:5016.06.26 -
Միջազգային
ԵԽ նախագահը պահանջում է ստուգել եվրապատգամավոր Կարտայզերին՝ ՌԴ-ի հետ շփումների պատճառով․ Politico
14:4516.06.26 -
Միջազգային
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը․ ԶԼՄ
14:1616.06.26 -
Իրավական
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 24News
14:0916.06.26 -
Հասարակական
Մամա ջան, օգնի՛ր. նոր մանրամասներ՝ գետն ընկած փոքրիկ աղջիկների որոնումներից
13:2616.06.26 -
Միջազգային
Մակրոնը Զելենսկուն խոստացել է օգնել G7-ի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու հարցում․ Euronews
13:1916.06.26 -
Քաղաքական
ՔՊ-ի ԿԸՀ-ն ապացուցեց՝ կարևորը ոչ թե ընտրողն է, այլ արդյունքները հաշվողը․ Արա Պողոսյան
13:0016.06.26 -
Քաղաքական
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է քաղաքական համակարգի ադրբեջանացումից․ Զուրաբյան
12:2316.06.26 -
Միջազգային
Ռազմական գործողությունների դադարեցումը Իրան-ԱՄՆ հուշագրի ամենակարևոր մասն է․ Արաղչի
12:1616.06.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT
12:0716.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հուշագրի ստորագրումից հետո․ Արաղչի
12:0016.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները
10:1916.06.26 -
Մամուլի տեսություն
Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»
09:5916.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
09:5016.06.26 -
Մամուլի տեսություն
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ»
09:4716.06.26 -
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26
Ադրբեջանցիների հերթական «ֆեյք նյուզը»
Երբ Արցախի դեմ օգոստոսի սկզբին Ադրբեջանը կրկին սադրանքներ նախաձեռնեց՝ շփման գծում կիրառելով տարբեր տեսակի սպառազինություն, այդ երկրի ՊՆ-ն օգոստոսի 3-ին շտապեց հայտարարել, թե իբր հայկական ուժերի գործողություններին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը նախաձեռնել է միջոցներ, որոնց արդյունքում վերահսկողություն է սահմանել, մասնավորապես, Կրխկըզ և Սարիբաբա բարձունքների հանդեպ, գրում է «Հետք»-ը:
Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան ստում էր Արցախի (Ղարաբաղի) լեռնաշղթայի Քոլատակի գլուխ կամ Կրխկըզ բարձունքի (2680 մ) գրավման մասին, գրել ենք օգոստոսի 4-ին։ Բանն այն է, որ այս գագաթը թշնամու վերահսկողության տակ էր անցել 44-օրյա պատերազմից հետո՝ դեռ մինչև 2022 թ․ օգոստոս ամիսը, այնպես որ դրա հանդեպ այս օգոստոսին վերահսկողություն սահմանելու մասին հայտարարությունն ընդամենը քարոզչական կեղծ հնարք էր ադրբեջանցիների կողմից, որն, ըստ էության, ավելի շատ ուղղված էր ներքին լսարանի սպառմանը։
Սակայն Բաքվի քարոզչամեքենան ստել է նաև Սարիբաբա բարձունքը վերահսկողության տակ առնելու մասին հայտարարելիս։
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, պետք է մեկ տարի հետ գնալ։
Սարիբաբ կամ Սարիբաբա բարձունքը (2296 մ) գտնվում է Քաշաթաղի (Լաչինի) և Շուշիի շրջանների սահմանին։ Երբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Քաշաթաղն ադրբեջանցիներին հանձնելուն, նրանց զինված խմբավորումները շուտով հայտնվեցին Շուշիի շրջանի Եղցահող գյուղի մոտ, որը սահմանակից է Քաշաթաղին։
Արցախի լեռնաշղթան խորհրդային տարիներին միմյանցից բաժանում էր նախկին ԼՂԻՄ-ն ու Խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի ու Լաչինի շրջանները։ Այսօր լեռնաշղթան շփման գիծ է Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինուժի միջև։ Սարիբաբ գագաթը, ինչպես և Քոլատակի գլուխը, այս լեռնաշղթայի կազմում է։
44-օրյա պատերազմից հետո Սարիբաբի վրա դիրքավորվել էր Արցախի ՊԲ-ն (տես վերևում)։ Այստեղից ուղիղ տեսադաշտ է բացվում դեպի Քաշաթաղի շրջանը հյուսիսից հարավ հատող Հագարի գետի հովիտ, որն անցել է թշնամու վերահսկողության տակ։ Բնականաբար, դժվար է գերագնահատել Սարիբաբի ռազմավարական նշանակությունն, ու կարելի է հասկանալ ադրբեջանցիների՝ ամեն գնով դրան տիրելու մղումը։
Շուշիի շրջանի Եղցահող գյուղը գտնվում է Սարիբաբ բարձունքի ստորոտում, գագաթից մինչև գյուղի կենտրոն հեռավորությունն ուղիղ գծով 3,8 կմ է։
2021-ի օգոստոսի դրությամբ Սարիբաբի վրա կանգնած էին Արցախի ՊԲ զինծառայողները։ Մեկ այլ հայկական դիրք էլ տեղակայված էր Եղցահողից Քաշաթաղի շրջանի նախկին Խրմանլար բնակավայրի ավերակներ տանող ճանապարհին՝ լեռնանցքում (1625 մ)։ Ադրբեջանցիներն իրենց հերթին տեղակայված էին Խրմանլարի տարածքում՝ նախկին անասնաֆերմայի շենքում (1520 մ)։
Անցյալ տարվա օգոստոսի կեսերին իրավիճակը Եղցահողի սահմաններին լարվել էր, քանի որ ադրբեջանցիներն առաջացել էին ֆերմայի տարածքից ու սկսել ինժեներական աշխատանքներ կատարել, խրամատավորվել։ Միջամտել էր ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Որոշվել էր, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն իրենց նախկին դիրքը՝ անասնաֆերմա, իսկ Եղցահողի մոտ տեղակայված հայկական դիրքերից՝ Սարիբաբից ու լեռնանցքից, ՊԲ զինծառայողները դուրս էին գալու, փոխարենը պարեկային ծառայություն էին իրականացնելու ռուս խաղաղապահները։
Տարբերությունն այն էր, որ հայկական հենակետերը մնալու էին դատարկ, իսկ ռուսական կողմի պարեկային ծառայությունը ենթադրում էր միայն ցերեկային շրջիկ դիտարկում-վերահսկողություն։ Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանը հայտնել էր, որ օգոստոսի 19-ի առավոտյան ադրբեջանցիները հետ են քաշվել ֆերմայի տարածք։
ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից տարածվող ամենօրյա քարտեզներում, որոնք ցույց են տալիս ռուսական կողմի պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, 2021 թ․ օգոստոսի 20-ից սկսեցին ցուցադրվել խաղաղապահների շրջիկ պարեկության երթուղիները, ընդ որում՝ սկզբնական փուլում ցուցադրվում էին նաև պարեկային անձնակազմի քանակն ու տրանսպորտային միջոցները։
Հատկանշական է, որ ռուսական կողմի ամենօրյա տեղեկագրերում շրջիկ պարեկության մասին առաջին հաղորդագրությունը հայտնվեց 2021 թ․ օգոստոսի 18-ին։ «Հրադադարի ռեժիմը վերահսկելու նպատակով ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շարժական խմբերի կողմից իրականացվել է պարեկություն Մարտակերտի ու Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում»,- ասվում էր այդ օրվա տեղեկագրում։
Ուսումնասիրելով Եղցահող-Սարիբաբ-Խրմանլար եռանկյունում եվրոպական «Sentinel-2» արբանյակի լուսանկարները՝ տեսնում ենք, որ թշնամին 2021 թ․ նոյեմբերի վերջին սկսել է ինժեներական աշխատանքներ կատարել ֆերմայից դեպի շփման գիծ ընկած հատվածում։ Համեմատենք նոյեմբերի 22-ի լուսանկարը նոյեմբերի 27-ի և դեկտեմբերի 4-ի արբանյակային պատկերների հետ։ Վերջին երկուսում արդեն հստակ երևում է ֆերմայից դեպի արևելք ձգվող ճանապարհը (տես ստորև)։
Այդպիսով՝ ադրբեջանցիները 1520 մ բարձրության վրա գտնվող անասնաֆերմայից ճանապարհ են հարթել մինչև 1720 մ բարձրության վրա գտնվող նախկին Աղբուլաղ գյուղի ավերակներ՝ Սարիբաբ գագաթի «քթի տակ»։
Այնուամենայնիվ, իրավիճակն այս հատվածում համեմատաբար հանգիստ էր մինչև այս տարվա օգոստոս։
Օգոստոսյան սադրանքի շրջանակներում թշնամին փորձել է վերահսկողություն հաստատել Սարիբաբ գագաթի նկատմամբ, բայց դա նրան չի հաջողվել։ Նախ նշենք, որ Սարիբաբ բարձունքը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք (կամ հակառակը) ձգվող լեռնազանգված է, որի 2000 մետրից բարձր հատվածը ձգվում է շուրջ 7 կմ։
Երկու տեղամասում լեռնազանգվածի բարձրությունը հատում է 2200 մետրը։ Պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի դիրքերը տեղակայվել էին Սարիբաբի հենց այս երկու տեղամասերում՝ ամենաբարձր հատվածներում։ Եթե դատենք տարբեր քարտեզներով, ապա պետք է ասել, որ այդ տեղամասերից մեկը գտնվում է նախկին ԼՂԻՄ տարածքում, մյուսը՝ Լաչինի շրջանում (այսինքն՝ խորհրդային նախկին վարչական սահմանը ԼՂԻՄ-ի ու Լաչինի շրջանի միջև հենց Սարիբաբի վրայով է անցել)։ Ընդ որում՝ ամենաբարձր կետը՝ 2296 մ, ԼՂԻՄ տարածքում է։
Սարիբաբ լեռնազանգվածի վրա՝ դրա երկայնքով, լեռնային ճամփա կա։ Եթե հայկական կողմն այդ ճամփայով բարձրացել ու դիրքեր է դրել լեռան ամենաբարձր երկու կետում, ապա այս օգոստոսին թշնամին փորձել է իր կողմից բարձրանալ ու հասնել գագաթին՝ գրավելով այն, սակայն դա նրան չի հաջողվել։
Ի վերջո, ադրբեջանցիները դիրքավորվել են մոտավորապես 2200 մ նիշի վրա՝ շուրջ 2260 մ բարձրության վրա գտնվող հայկական դիրքից գրեթե 700 մ հեռու։
Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն օգոստոսի 8-ին առկա իրավիճակը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրել է այսպես․ «Ամենաբարձր մասում մեր տարածքն է, մեր պաշտպանության բանակն է վերահսկում: Հիմա էդ հատվածը, ըստ քարտեզի, ընկնում ա իրանց տարածքի մեջ, հիմա էդ տարածքում որպես խաղաղապահ կանգնում ա ռուսը, իրանք՝ իրանց տարածքի վրա, մեր պաշտպանության բանակը ռուսի հետ՝ մեր տարածքի վրա՝ մի 50 մ մեկը մյուսից հետ ու առաջ»։
Եթե ավելի պարզ ձևակերպենք համայնքապետի ասածը, ապա, ըստ էության, կստացվի հետևյալ պատկերը․ ադրբեջանցիները դիրքավորվել են նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ մոտ 2200 մետրի վրա։ Այն հայկական դիրքում, որը տեղակայված է ԼՂԻՄ տարածքից մի փոքր դուրս՝ մոտ 2260 մետրի վրա, կանգնած են ռուս խաղաղապահները, իսկ ԼՂԻՄ տարածքի ներսում գտնվող դիրքում (Սարիբաբի ամենաբարձր կետն է՝ 2296 մ)՝ ՊԲ-ն ու ռուս խաղաղապահները։
Ինչպես տեսնում ենք, ՊԲ-ն ու խաղաղապահները գերիշխող դիրք ունեն թշնամու նկատմամբ, ինչը կարելի է և զսպող գործոն համարել, բայց, անկախ ամեն ինչից, խնդրահարույց է այն, որ սարի վրա գտնվող ադրբեջանցիների դիրքից Եղցահողը երևում է։
-
22:48
16.06.26
5 մեքենա է բախվել Ապարանում․ 3 վիրավոր կա
Կարդալ ավելին
-
22:36
16.06.26
1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ը
Կարդալ ավելին
-
22:15
16.06.26
Տանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունի
Կարդալ ավելին
-
22:00
16.06.26
7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղը
Կարդալ ավելին