Լրահոս
Քաղաքական
16:45
07.07.25
198

Աբսուրդ է. կովկասագետ Կարեն Իգիթյանին թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան

Ռուս-հայկական համալսարանի դասախոս և տարածաշրջանի անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան արգելվել է, երբ Պյատիգորսկից վերադարձել է Երևան: Ազգային անվտանգության ծառայողներից պաշտոնական պարզաբանում չլսելով՝ Իգիթյանը վերադարձել է Մոսկվա: Պատճառների մասին իր սեփական պատկերացումներն ունի անվտանգության հարցերով փորձագետը: Եկեղեցու պաշտպանության ու Անկարայի՝ Կովկասում արմատականությունը տարածելու քաղաքականության մասին հայտարարություններն են Իգիթյանի կարծիքով իրեն անցանկալի անձ դարձրել Հայաստանի ղեկավարության համար: