Լրահոս
Հասարակական
10:45
19.07.25
315

Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել․ այն դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, ավտոմեքենա է այրվում:
 
Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արարատ Թ.-ն, քաղաքացիները, ապա ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները մարել են այն: 
 
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում: