Լրահոս
Իրավական
11:24
25.07.25
401

ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Img default alt hy

Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք՝ 24News.am-ը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Նշվում է, որ մահացածը 18-ամյա զինծառայող է, ով ինքն իրեն է կրակել։