Լրահոս
Քաղաքական
19:18
13.11.25
216

ԱԱԾ-ն՝ «Իմնեմնիմիում». խուլիգանության գործով արդարացվածները նորից մեղադրվում են նույն բանի համար

Նոր մասկի շոու են կազմակերպել ուժայինները, այս անգամ՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում և Antifake.am-ի գրասենյակում: 

Սամսոնյանին ու Սաղաթելյանին  վերագրվում է նույն մեղադրանքը, որով նրանք արդեն մի անգամ ամբողջությամբ արդարացվել էին՝ «խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ»: Նրանց դեմ հաղորդում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: