Լրահոս
Իրավական
09:30
13.11.25
316

ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանի տանը. փաստաբան

Img default alt hy

ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

 «Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել», - գրել է Բաբայանը:

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն: Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են: