Լրահոս
Հասարակական
11:25
14.07.22
156

61-ամյա վարորդը Daewoo-ով մխրճվել է բեռնատարի մեջ․ կա վիրավոր

Img default alt hy

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչատուր Գինոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ 

Այդ օրը, ժամը 13։30-ի սահմաններում Գ. Հասրաթյան փողոցում՝ թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 61-ամյա Հովհաննես Մ-ի վարած Daewoo մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Վահե Մ-ի վարած Renault մակնիշի բեռնատարը։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Հենրիկ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։