Լրահոս
Միջազգային
11:15
05.09.22
106

6․8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում

Img default alt hy

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը սեպտեմբերի 5-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցել երկրի հարավ-արևմուտքի Սիչուանի նահանգում: Այս մասին ասված Է գերատեսչության տարածած ծանուցման մեջ:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գարձե-Տիբեթյան Ինքնավար Օկրուգի տարածքում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Լուդինի գավառում, օջախն ընկած Է եղել 16 կիլոմետր խորության վրա: Ինքնավար օկրուգում, որտեղ բնակվում Է 1․1 միլիոն մարդ, տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: