Լրահոս
Հասարակական
17:15
09.07.22
320

58-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 58-ամյա Մայիսկա Ն-ն իր վարած ԳԱԶ 3302 բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.9 կմ հատվածում՝ Սարավան գյուղի վարչական տարածքում, Սյունիքի մարզից դեպի Վայոց Ձորի մարզ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ 

Ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է 1 ուղևոր, ով նույնպես չի տուժել, իսկ թափքում եղել է 6 հորթ։  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և քաղաքացիների օգնությամբ թափքից դուրս են բերել հորթերին։