Լրահոս
Հասարակական
22:46
12.11.25
247

Ողբերգական դեպք է տեղի ունեցել․ փակ լողավազանում 4-ամյա երեխա է ջրահեղձ եղել

Img default alt hy

Նոյեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Բյուրեղավանի շտապօգնության խումբը մարզի բնակավայրերից մեկից «ջրահեղձ վիճակ, սրտի կանգ կլինիկական մահ» ախտորոշմամբ  բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 4-ամյա Մ․ Ա․-ն է։

Երեխան ժամը 20։00-ի սահմաններում իր ծնողների կողմից օրավարձով վարձակալած հյուրատան փակ լողավազանում ջրահեղձ է եղել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։