Լրահոս
Հասարակական
21:54
16.06.22
193

37-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: