Լրահոս
Քաղաքական
13:50
15.06.22
185

34 տարի հետո, ճիշտ նույն օրը՝ ժամը 19:00-ին, հավաքվենք Ազատության հրապարակում. Գեղամ Մանուկյան

Այսօր երեկոյան՝ ժամը 19-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքը միջոցառում է իրականացնելու, որը կոչվում է «Համահայաստանյան ուսանողական նստացույցի վերհուշ»:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ գրել է.

«Սիրելինե՛րս, օրերս էի հիշեցրել Արցախյան պայքարում բեկումնային դեր ունեցած համաուսանողական նստացույցի մասին: Վաղը, ճիշտ 34 տարի առաջ, Ազատության հրապարակում, հազարավոր ուսանողներս երջանիկ էինք, մեր պայքարն արդյունք տվեց:

Ու 34 տարի հետո, ճիշտ նույն օրը՝ 2022-ին, ժամը 19:00-ին հավաքվենք Ազատության հրապարակում, նույն աստիճանների մոտ, մեր հուշը, կարոտը վերապրելու, հանուն Արցախի մեր պայքարը վերհիշելու, մեր զոհված տարեկից ուսանողներին խնկարկելու համար: Կլինեն նույն երգերը, այդ օրերի մթնոլորտը վերականգնող լուսանկարները..․

Ինձ հետ բերելու եմ նաև այդ օրերի մասնակից, նահատակներ Թաթուլ Կրպեյանի, Դուշման Վարդանի, Վարդան Բախշյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Նաղդալյանի նկարները.... Էլ ում կհիշեք... Կսպասենք, հունիսի 15-ին, 19:00-ին՝ Ազատության հրապարակ, 34 տարի անց»: