Լրահոս
Հասարակական
00:10
13.07.22
291

34-ամյա վարորդը Nissan March-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Img default alt hy

Հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Սմբար Ա.-ն, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հովնան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Սիսիանի հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: