Լրահոս
Հասարակական
22:06
02.07.22
312

32-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Վարդան Հ.-ն՝ իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշների և գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Հ.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչներ, 81-ամյա Ռազմիկ Ա.-ն, 56-ամյա Մարինե Ա.-ն և 36-ամյա Կարեն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներն այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վարորդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: