Լրահոս
Հասարակական
13:33
14.07.22
143

31 միլիոն դրամ՝ պատերազմում զոհվածների մասունքներն արտասահմանում հետազոտելու համար

44-օրյա պատերազմում զոհված զինվորների մասունքների հետազոտությունը արտասահմանում կազմակերպելու համար կառավարությունը պահուստային ֆոնդից այսօր ավելի քան 31 միլիոն դրամ է տվել առողջապահության նախարարությանը: 

Չզեկուցվող նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ զոհված զինծառայողների մասունքների 100 ոսկրային փորձանմուշներ արդեն ուղարկվել էին Նիդերլանդների թագավորություն՝ ԴՆԹ նույնականացում կատարելու համար: