Լրահոս
Սպորտ
15:00
15.06.22
109

3 հայ ըմբիշ այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար

Img default alt hy

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Այսօր մեդալներ կխաղարկվեն ևս 5 քաշային կարգերում: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը, 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար:

Առայժմ մեր հավաքականը ունի 2 մեդալ: Առաջնության արծաթե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանը, իսկ 65 կգ քաշային Վահե Հովհնաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ: