Լրահոս
Քաղաքական
18:11
29.08.22
117

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Թեհրանում

Մինչև այս տարվա ավարտը հնարավոր է Թեհրանում տեղի ունենա «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը: Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի խոսքերը հրապարակում է «Սպուտնիկ Արմենիան»: Ավելի վաղ Բաքվի և Անկարայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել էր, որ Թուրքիա, Ռուսաստան և Իրան, Հայաստան, Ադրբեջան հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։