Լրահոս
Հասարակական
12:00
18.09.22
120

26-ամյա վարորդը Nissan March-ով բախվել է գազատար խողովակին և հայտնվել ձորակում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50–ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Սեդա Ս.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սեդա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: