Լրահոս
Հասարակական
14:15
05.09.22
451

22-ամյա վարորդը 8 մետր բարձրությունից ընկել է էլիտար շենքի համար կառուցվող տարածք

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Սևակ Ավագյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վերին Անտառային փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլիտար շենք կառուցելու համար տեղադրված «Ավելի բարեկարգ Երևան» ցուցանակին և մոտ 8 մետր բարձրությունից ընկել էլիտար շենքի համար կառուցվող հատվածում, հայտնվելով երկաթե ամրանների վրա։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է։