Լրահոս
Իրավական
16:00
15.06.22
249

22-ամյա Վահեին գտել են 9 ամիս անց. մեղադրանքը՝ ծանր մարմնական վնասվածք, խուլիգանություն, գույքի վնասում

Img default alt hy

Ոստիկանության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին նախաքննական մարմնին է ներկայացել 22-ամյա Վահե Ա.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2021 թ. սեպտեմբերի 25-ից Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 258-րդ (Խուլիգանությունը) և 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: