Լրահոս
Իրավական
17:36
30.12.25
116

22-ամյա չարենցավանցու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվել

Img default alt hy

Կոտայքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Չարենացավանի բաժին են տեղափոխել Չարենցավանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և 4,5 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։