Լրահոս
Հայաստան
10:38
15.07.22
157

2 օրում 7 օձ է վնասազերծվել

Img default alt hy

Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: