Լրահոս
Քաղաքական
12:09
21.11.25
118

Ժողովրդից կտրված այս իրականությունը հոգնեցրել է բոլորին. «Մեր ձևով» շարժումը՝ Փաշինյանի որոշ հայտարարությունների մասին (Տեսանյութ)

Img default alt hy

Մինչ Փաշինյանը պնդում է, թե սա «վերջին 500 տարիների լավագույն շրջանն» է, Վիճակագրական կոմիտեի տվյալները ցույց են տալիս աճող աղքատություն, բարձր գործազրկություն և հազարավոր ընտանիքներ, որոնք դժվարանում են վճարել անգամ իրենց կոմունալ վճարները։ Այս մասին նշված է «Մեր ձևով» շարժման տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք այստեղ ենք բոլորին հիշեցնելու` Հայաստանն արժանի է այնպիսի ղեկավարի, որը կտրված  չէ իրականությունից, կապված է իր ժողովրդին և պայքարում է նրանց, ոչ թե իր անձնական շահերի համար»: