Լրահոս
Իրավական
13:21
13.06.22
126

Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց փող հափշտակողները երիտասարդները ձերբակալվել են

Հունիսի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ավազակային հարձակմանը մասնակցել էին նաև 29 և 22 տարեկան 2 երիտասարդ:

Նույն օրը, ժամը 11։00-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ 22-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել էր բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ժամը 15։00-ին 29-ամյա երիտասարդը Երևանի Տոլստոյի փողոցից բերման էր ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է:

Երիտասարդները ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

Հունիսի 8-ին, ժամը 22։16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21։30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90․000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: