Լրահոս
Տարածաշրջան
22:55
13.06.22
259

Զելենսկին հայտնում է «ռուսների ճնշումների» մասին. ՆԱՏՕ-ն կոչ է անում Կիևին՝ պատրաստ լինել զիջումների

Ուկրաինայի տարածքային զիջումների մասին սկանդալային հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Կիևը ստիպված կլինի տարածքներ, անկախություն և ինքնիշխանություն զիջել, եթե խաղաղություն է ուզում:

Զիջումների մասին ոչ բաց տեքստով ասում է նաև Զելենսկին: Նա հայտարարում է, որ ռուսական զորքը առավելություն ունի ուկրաիանականի նկատմամբ: Կիևի մարտավարությունը փոխելու մասին է հայտարարում նաև Զապորոժիեի քաղաքացիական վարչակազմի խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը: Նա այսօր Բերդյանսկ և Մերիտոպոլ քաղաքներում ահաբեկչության մասին է հայտնել, որը, Ռոգովի խոսքով, իրականացրել է Ուկրաինան: